ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի ռազմավարական ծրագրի իրագործման շրջանակներում՝ մշակութային բաղադրիչի ներկայիս մարտահրավերներին ընդառաջ, ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել «Ֆրիդ Սողոյան» Մշակութային Հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նախագահ Տիգրան Մանուկյանի հետ։
Հիմնադրամը նպատակ ունի ՀՀ հանրությանը և օտարերկրյա այցելուներին ներկայացնելու Հայ նշանավոր քանդակագործ, Գյումրու պատվավոր քաղաքացի, ՀՀ, ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանի արվեստն ու մշակութային ժառանգությունը, ինչպես նաև նպաստել հայ ժողովրդի հոգևոր և նյութական արժեքների ներդաշնակ վերաբյուրեղացման գործընթացին։
Մշակութային հիմնադրամի առաջնահերթություններից են 2021 թվականից գործող Հուշատուն-ցուցասրահի ամբողջական հիմնանորոգումը և արդիական մշակութային կենտրոնի ստեղծումը՝ հայ արվեստի առավել հանրահռչակման, ուսումնակրթական և վարպետաց դասընթացների, ինչպես նաև մշակութային տարբեր միջոցառումների կազմակերպման նպատակով, որոնք զգալիորեն կնպաստեն զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
Զարգացող գործընթաց ապահովելու նպատակով Կոմիտեի նախագահի հետ քննարկման ընթացքում նախանշվել են առաջնահերթ քայլերի իրագործման և փոխհամագործակցության հնարավորությունները։


Բաց մի թողեք
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ
«Ռոսկոմնադզորը» ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ի, Instagram-ի, «Настоящее время»-ի, DW-ի և BBC-ի կայքերը
Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել