ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հետպատերազմական կառավարումն իրականացնելու համար ստեղծվող «Խաղաղության խորհրդի» ձեւավորման մասին։
«Հպարտությամբ տեղեկացնում եմ ձեզ, որ «Խաղաղության խորհուրդը» ձեւավորվել է»,- սոցկայքի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։
Նաեւ նշել է, որ շուտով կհայտարարվի խորհրդի կազմը։ Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ աջակցում է պաղեստինական տեխնոկրատ անցումային վարչակարգին, որը զբաղվելու է Գազայի սեկտորի կառավարման հարցերով։
Նա հաստատել է, որ թեւակոխում են Գազայի սեկտորում իրավիճակի կարգավորման երկրորդ փուլ։ Թրամփն ընդգծել է, որ Եգիպտոսի, Թուրքիայի եւ Քաթարի աջակցությամբ /իսկ խորհրդի նախագահությունը բնականաբար պատկանում է Միացյալ Նահանգներին/ հնարավոր կլինի հասնել ՀԱՄԱՍ-ի լիակատար ապառազմականացման համաձայնագրի կնքմանը, որը կներառի նաեւ բոլոր թունելների վերացումը։
Թրամփն հիշեցրել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է կատարի իր հանձնառություններն անհապաղ կերպով, այդ թվում նաեւ՝ վերադարձնի իսրայելացի վերջին պատանդի դիակը։ ԱՄՆ նախագահը չի մոռացել նկատել, որ ՀԱՄԱՍ-ը կարող է իր հանձառությունները կատարել «եւ լավով եւ վատով»։

Բաց մի թողեք
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը