Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան։ Նիստի օրը դեռեւս հայտնի չէ։
Հրապարակ թերթը գրել է․ Գրիգորյանների մերձավորներից մեկը մեզ պատմեց, որ դեռեւս չգիտեն առաջին նիստի օրը, սակայն հավատացած են՝ գործը լիարժեք բացահայտված չէ, եւ երկու ամբաստանյալները, որոնք դատվելու են Գրիգորյանի եւ նրա ընկերոջ սպանության համար, միակ մեղավորները չեն։
Մեր զրուցակիցն անդրադառնալով Ախտոյանների գյուղ վերադառնալուն՝ նշեց, որ նրանցից տեղեկություն չկա, ասաց՝ դեմ են եղել, որ Ախտոյանների երեխաները վերադառնան գյուղ և դպրոց հաճախեն, որովհետև գյուղում նրանց նկատմամբ բացասական է վերաբերմունքը, այդ իսկ պատճառով նրանց հետ ուսուցիչները օնլայն են դասերը անցկացնում։
Մեր զրուցակիցը մեզանից հետաքրքրվում էր՝ չկա՞ արդյոք լուր երկիրը լքած Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանից: Մենք նրան փոխանցեցինք, որ իրավապահները նրա հարցով լռում են, վերջինս դեռ հետախուզման մեջ է։
Ի դեպ, գյուղում ոստիկանները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։
Քրեական գործով կալանավորվել են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։
Սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է, և համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ լքել է երկիրը, ինչը կասկածների տեղիք է տալիս։
Ավելին՝ Մհեր Ախտոյանին օդանավակայան տարել եւ նրան ճանաապարհել է սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։


Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար