Ֆրանսիան 2027 թվականին մտադիր է իր ռազմական բյուջեն ավելացնել՝ հասցնելով մինչեւ 64 միլիարդ եվրոյի։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով երկրի հարավում գտնվող Իստրայի ռազմաբազայի զինվորականների առաջ։
«Նպատակը՝ 27 թվականին արդեն տարեկան ռազմական բյուջեն 64 միլիարդ եվրո դարձնելն է»,- հայտարարել է նախագահ Մակրոնը։
Նա հիշեցրել է, որ նման խնդիր դրվել էր մինչեւ 2030 թվականի համար։ Ներկայումս ֆրանսիական պետության ռազմական բյուջեն տարեկան կազմում է 50,5 միլիարդ եվրո։
2017 թվականին, երբ նա ընտրվեց Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսիայի ռազմական ծախսերը կազմում էին 32,3 միլիարդ եվրո։

Բաց մի թողեք
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը