12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Էապես նվազել է հեռախոսազանգերի հաճախականությունը

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի գործի շրջանակում նկատվում են գործընթացի ձգձգման որոշակի միտումներ։

Նրա խոսքով՝ դժվար է հստակ ասել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված հետաձգումը, սակայն նման միտումը ակնհայտ է։ Սահակյանը նաև ընդգծել է, որ վերջին շրջանում ավելացել է Վարդանյանի մեկուսացվածությունը արտաքին աշխարհից։

Նրա փոխանցմամբ՝ ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ էապես նվազել է հեռախոսազանգերի հաճախականությունը, ինչը լրացուցիչ մտահոգություն է առաջացնում։