Ֆրանսիան պետք է դուրս գա Եվրամիությունից եւ ամրապնդիր սեփական ազգային ինքնիշխանությունը։ այս մասին հայտարարել է «Շարժում հանուն Ֆրանսիայի» կուսակցության ղեկավար Ֆիլիպ դե Վիլյեն։
Ինչպես փոխանցում է Le Journal du Dimanche պարբերականը, դե Վիլյեն հայտարարել է նաեւ, որ բարգավաճ եւ ծաղկուն Եվրոպայի երազանքը վերածվել է սարսափի եւ առաջիկայում այն կարող է հասնել իր վախճանին, քանի որ երեք մահացու հիվանդությամբ է վարակված՝ ԱՄՆ-ի՝ Գրենլանդիայի հարցով վիճաբանությամբ, գյուղատնտեսական ճգնաժամով եւ Ուկրաինային ռազմական աջակցության ցուցաբերմամբ։
Ֆրանսիացի քաղաքական գործիչը ասել է նաեւ, որ Եվրամիությունը նաեւ դարձել է «մանրադրամ» Միացյալ Նահանգների համար՝ մաքսատուրքային պատերազմի համատեքստում։ Իսկ Բրյուսելը ճնշում է բոլոր նրանց, ովքեր այլընտրանքային կարծիք են հայտնում։
Այս ամենի ֆոնին՝ նա կոչ է արել Ֆրանսիային վերականգնել սեփական ազգային օրենսդրության, ֆինանսական քաղաքականության ու դատական համակարգի հանդեպ վերահսկողությունը եւ պատերազմ հայտարարելու իրավունքը։







Բաց մի թողեք
Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը
Լիտվայի «B պլանը»՝ ավելի քիչ ամերիկյան զորքերով Եվրոպայի համար
Սթարմերի գլխավոր օգնական Մորգան ՄաքՍվինին հրաժարական է տվել Պիտեր Մանդելսոնի սկանդալի պատճառով