Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մ5 կմ հատվածում՝ Էջմիածին տանող թունելի մեջ, դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդին և ուղևորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նրանց, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։


Բաց մի թողեք
Ողբերգական դեպք, Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա մաhացած տղա
Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Շիրակում ոչ միշտ է հարթ անցնում, միջադեպեր են գրանցվել
Իրանական ԱԹՍ-ն ընկել է Դուբայի օդանավակայանի շրջակայքում․ Դուբայ-Երևան թռիչքը հետաձգվել է