Վալոդյա Գրիգորյանի ողբերգական սպանությունից անցել է արդեն չորս ամիս։ Կորստի ցավը շարունակում է խոր հետք թողնել ընտանիքի կյանքում, իսկ ժամանակը չի կարող մեղմել այն դատարկությունը, որ թողել է սիրելի հոր բացակայությունը։
Այս օրերին քաղաքապետի դուստրը կատարել է հուզիչ գրառում՝ անդրադառնալով իր հորը և ընտանիքի ապրած անասելի ցավին։
«Աշխարհի բոլոր բառերն էլ գրեմ, բոլոր հնարավոր և անհնարին նախադասությունները կազմեմ, մեկ է չեմ կարողանա բացատրել այն ցավը, որի միջով անցնում է մեր ընտանիքը, Պապ… Մեր սերն ու կարոտը սահման չունի։ Գիտեմ, որ Աստծո կողքին ես և մշտապես պահապան ես լինելու Մամային, Սյուզիին, Լյովին, Տոմային ու Ինձ»։
Այս խոսքերը լի են անսահման կարոտով, ցավով ու սիրով՝ արտացոլելով դստեր ապրումները, հոր կորստի ծանր իրականությունը սրտում։Չորս ամիս անց էլ Վալոդյա Գրիգորյանի հիշատակը շարունակում է ապրել իր ընտանիքի սրտերում։

Բաց մի թողեք
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր
Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել ու երջանիկ լինել