Գորիսում զինամթերքի գործադրմամբ զինված միջադեպ է տեղի ունեցել:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
Հունվարի 25-ին՝ ժամը 17.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում` գերեզմանների մոտ, վիճաբանություն է եղել: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է: Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Արդեն հայտնել ենք, որ հողային վեճի պատճառով երեկ սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, նա եղել է ընկերոջ հետ, որի ազգականը հողային վեճի պատճառով նռնակ է պայթեցրել եւ երկու երիտասարդներն էլ մահացել են:Մեր տեղեկություններով՝ վեճը ծագել է առանձնատան պատկից ցանկապատի պատճառով: Առանձնատունը պապական ժառանգություն է համարվել երկուսի համար, որը երկարատև վեճի պատճառ է հանդիսացել, անգամ դատական գործընթացի մեջ է եղել:
Վիրավորվել է նաև վարորդի ընկերը` արցախցի երիտասարդ, որին այժմ վիրահատում են:Գորիս բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Արև Աբելյանը hraparak.am-ին փոխանցեց, որ այս պահին դեռ վիրահատությունը ընթանում է, բժշկական ողջ անձնակազմն է ներգրավված, անում են ամենը, որպեսզի երիտասարդ տղայի կյանքը փրկեն:
Առուշանյանի հորեղբոր որդու կինը` Նաիրան ասաց, որ դեպքի մասին իմացել են մամուլից. «Մենք էլ չգիտենք, ճիշտն ասած, այս պահին էլ հյուր ենք։ Մենք էլ ենք նոր իմացել, ամուսինս էլ է այդ հարցերով, ոչինչ չգիտենք։ Դեռ չգիտենք` ոնց, երբ, ինչու»։ Համայնքապետարանի հաշվապահ Վարդգեսն էլ ասաց` տեղեկություն չունեն դեպքի մասին։
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ: Մեկն էլ վիրավոր է՝ հիվանդանոցում։

Բաց մի թողեք
Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան