Նորվեգիայի ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը (Oekokrim) հետաքննություն է սկսել նախկին վարչապետ, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախկին նախագահ Թորբյորն Յագլանդի նկատմամբ, գրել են ԶԼՄ-ները։
Յագլանդը կասկածվում է ամերիկացի ֆինանսիստ, մարմնավաճառության կազմակերպման համար դատապարտված Ջեֆֆրի Էպշտեյնի հետ կապված լուրջ կոռուպցիոն հանցագործությունների մեջ ։
«Մենք կարծում ենք, որ կան հիմնավոր հիմքեր հետաքննություն սկսելու համար, քանի որ հրապարակված փաստաթղթերում ընդգրկված ժամանակահատվածում նա [Թորբյորն Յագլանդը] զբաղեցրել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնները», – ասել է Oekokrim-ի ղեկավար Պաալ Լյոսեթը։
Նա բացատրել է, որ հետաքննությունը սկսվել է Էպշտեյնի գործով նոր հրապարակված փաստաթղթերից վերցված տեղեկատվության հիման վրա։







Բաց մի թողեք
Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը
Լիտվայի «B պլանը»՝ ավելի քիչ ամերիկյան զորքերով Եվրոպայի համար
Սթարմերի գլխավոր օգնական Մորգան ՄաքՍվինին հրաժարական է տվել Պիտեր Մանդելսոնի սկանդալի պատճառով