10/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Այսօր Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր սկիզբ է դրվում․ Վաշինգտոնը հպարտ է Երևանի հետ համագործակցությամբ․ Վենս

Հայաստանի ու ԱՄՆ միջև գործընկերության համար նոր սկիզբ է դրվում, և Վաշինգտոնը հպարտանում է Երևանի հետ համագործակցությամբ։

Այս մասին ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

«Խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղությունը չի կերտվում անցյալում, այն կերտվում է ապագայում: Հայաստանի վարչապետը, աշխատելով իմ և նախագահ Թրամփի հետ, մենք միասին Հայաստանի համար ոչ միայն խաղաղություն ենք կերտում, այլ նաև բարգավաճում ենք ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաների մասին, որոնք առանց Ձեր առաջատարության, հանձնառությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի առաջնորդության հնարավոր չէին լինի։ Համոզված եմ, որ այսօր Հայաստանի ու ԱՄՆ-ի գործընկերության համար նոր սկիզբ է դրվում»,- ասաց ԱՄՆ փոխնախագահը։

Թրիփփը կբերի արմատական տրանսֆորմացիա այս տարածաշրջան, մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի և էներգիայի հոսքի, աննախադեպ կապ կաահովվի Հայաստանի և հարևան երկրների միջև։

Այս մասին ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

«Սա կնպաստի խաղաղության գործընթացին, մենք խաղաղությունը ուզում ենք կերտել, ուզում ենք, որ այն գոյատևի։ Թրիփփի շնորհիվ մեծ քանակով մասնավոր կապիտալ է հոսելու այստեղ։

Թրամփը շատ լավ գիտի՝ խաղաղության ապահովման լավագույն ձևը ռազմական աշխարհի լավագույն տեխնոլոգիաների առկայությունն էԼ Հիմա մենք 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հասատել Հայաստանի համար և համոզված ենք, որ կերտվող խաղաղությունը կայուն կլինի։

Այն, ինչ այստեղ կատարվում է՝ պատմական է։ Ես իրոք հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր։ Ես սպասում եմ վաղվա օրվան, որը կանցկացնեմ ձեր երկրում։ Սա ամբողջ աշխարհ հնագույն քրիստոնյա երկրներից մեկն է։

Եվ նախագահ Թրամփը, և ես շատ նվիրված ենք այս համագործակցությունը ամրապնդելուն»,- ասաց ԱՄՆ փոխնախագահը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։