Հայաստանից Բաքու մեկնող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեի Վենսը հայտարարել է, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը։
«Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելովլրագրողների հարցին՝ Վենսը, մասնավորապես, ասել է․ «Դա, անկասկած, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ այստեղ՝ (Հայաստանի-խմբ.) վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք, անշուշտ, կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ՝ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»։

Բաց մի թողեք
Ողբերգական դեպք, Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա մաhացած տղա
Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Շիրակում ոչ միշտ է հարթ անցնում, միջադեպեր են գրանցվել
Իրանական ԱԹՍ-ն ընկել է Դուբայի օդանավակայանի շրջակայքում․ Դուբայ-Երևան թռիչքը հետաձգվել է