ԱՄՆ փոխնախագահ Վենսի Բաքու այցին ընդառաջ բլոգեր Մեհման Հուսեյնովը սոցիալական մեդիայում գրառում է կատարել, որ «անհայտ անձինք» իրեն երես մասից բաղկացած տեսանյութ են տրամադրել և մասնակի հրապարակում է արել:
Ինչպես վկայում են ֆեյսբուքյան հարթակի ադրբեջանցի օգտատերերից ոմանք, տեսանյութերը նվիրված են Ալյոնա Գոնչար-Ալիևային: Ըստ տեղեկությունների, նա ամուսնացած է կրտսեր Հեյդար Ալիևի հետ և որպես «թագավորական ընտանիքի» լիիրավ անդամ՝ մասնակցում է հանրային միջոցառումների:
Ո՞վ է Ալյոնա Գոնչար-Ալիևայի մասին տեղանյութերի հեղինակը, պարզ չէ: Ադրբեջանցի որոշ օգտատերեր տրամաբանորեն ենթադրում են, որ արտահոսքը «կազմակերպել են Իլհամ Ալիևի անվտանգության ծառայությունից»:
Այդպե՞ս է, թե՞ ոչ, դժվար է ասել: Փաստ է, որ Իլհամ Ալիևի հարսի մասին պատմող տեսանյուփերը դարձել են քննարկման թեմա: Նախափեռնությունը վերցրել է Եվրոպայում ադրբեջանական վտարանդիությունը, որի աղբյուրներից մեկը պարզել եմ որ Ալյոնա Գոնչարի կրած տաբատը, պայուսակը և բաճկոնն «արժեն քսանյոթ հազար եվրո»:
Ալյոնա Գոնչար-Ալիևայի շուրջ քարոզչական ֆոնը, թեև ոչ ուղղակի, բայց քաղաքական հետագիծ է ստացել: Ֆեյսբուքի տասնյակ ադրբեջանցի օգտատերեր Վենս-Իլհամ Ալիև մամուլի համար հայտարարությունների տեսագրությունից առանձնացրել են մի հատված, որտեղ ԱՄՆ փոխնախագահն ասում է, որ «իր տեղեկություններով Ադրբեջանի առաջին փոխնախագահը նախագահի կինն» է և ավելացնում. «Կարծում եմ, մեր երկրորդ տիկնոջ մոտ նման միտք չի ծագի»: Արժե, թերևս, հիշել, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփն էլ նրան հարցրել էր, թե քանի՞ տարի է զբաղեցնում նախագահի պաշտոնը:
Բաքվում Վենսն ինչո՞ւ է խախտել դիվանագիտական պատշաճության սահմանները և անդրադարձել Մեհրբան Ալիևայի պետական կարգավիճակին: Ակնհայտ է, որ նա Մեհրիբան Ալիևայի պետական կարգավիճակին քննադատաբար է մոտեցել և այդ նախադեպը գնահատել անընդունելի:
Բայց դա Մեհրիբան Ալիևայի անձի՞, թե՞ Ադրբեջանում ժառանգական իշխանության հանդեպ քննադատական վերաբերմունք է:
Վենսի Բաքվում գտնվելու օրը դատարանը երեք ամսով երկարաձգել է Ռամիզ Մեհթիևի տնային կալանքը, հաջորդ օրը դատախազը պահանջել է ընդդիմադիր գործիչ Գասիմլիին դատապարտել տասներեք տարվա ազատազրկման:
Այս փաստերը հստակ վկայություն են, որ քաղբանտարկյալների հարցով Ալիև-Վենս երկխոսություն չի ստացվել:

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը