12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում

ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի լիազոր ներկայացուցչի ծառայողական սիրավեպը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել։ Անգուս Լեփսլին իր երիտասարդ սիրուհուն բնակեցրել է Բրյուսելի պաշտոնական նստավայրում։

Այս մասին գրում է Times պարբերականը։ Մեկ այլ բարձրաստիճան դիվանագետ անհանգստություն է հայտնել այն բանից հետո, երբ իմացել է, որ հիսունհինգամյա Լեփսլին սիրավեպ է սկսել իտալացի երիտասարդ այրու հետ, ով նախկինում եղել է նրա օգնականը։

ՆԱՏՕ-ում կանոններ չկան, որոնք կարգելեն ծառայողական աստիճանով բարձր դիրքի անձանց եւ նրանց ենթանակաների միջեւ սիրային հարաբերությունները, սակայն երկու երեխաների հայր Լեփսլիի ու իտալացի երիտասարդ այրու հարաբերություններն այնքան են «կարեւորվել», որ հասել են մինչեւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ հրամանատարության ղեկավարի տեղակալ Քիթ Բլաունթին։