12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Փետրվարի 13-ի աստղագուշակ․ Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ: Հաճախ եք վիճում գործընկերների հետ՝ ինքներդ էլ չհասկանալով ձեր ունեցած տարաձայնությունների իրական պատճառը։ Ցանկալի չէ զբաղվել ուշադրություն պահանջող աշխատանքով: Այստեղ շատ հեշտ է ինչ-որ բան մոռանալ: Նույնիսկ, եթե ժամանակին հասկանաք սխալները, դրանք ուղղելը հեշտ չի լինի: Օրվա երկրորդ կեսին խուսափեք ավելորդություններից: Այդ ժամանակ իրենց մասին կարող են հիշեցնել քրոնիկ հիվանդությունները:


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ավելի լավ է լուրջ գործեր չպլանավորել: Կարելի է ավարտել այն է, ինչ սկսել եք ավելի շուտ, սակայն այստեղ էլ չեն բացառվում խնդիրներն ու տհաճ անակնկալները: Դուք լավ եք կարգավորում մանր ընթացիկ խնդիրներները, ինչպես նաև սովորական, լավ ծանոթ գործերը: Փորձեք խուսափել ավելորդություններից: Հիմա սովորականից շատ եք հոգնում: Եթե հնարավորություն ունեք օրը նվիրեք հանգստին և հաճելի շփմանը:


ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած դժվարություններին, որոնք կարող են այսօր առաջանալ, հնարավորություն ունեք հաջողության հասնել: Դրա համար պետք է պահպանել ինքնատիրապետումը և հավատարիմ մնալ սկզբունքներին: Իրավիճակը շատ արագ է փոխվում, անընդհատ ինչ-որ նոր հանգամանքներ են առաջ գալիս, բայց դա չի ստիպում ձեզ հրաժարվել մտածածից: Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու արդյունավետ կլինի,քան՝ առաջինը: Ուստի հենց այդ ժամանակ կարելի է պլանավորել առավել կարևոր գործերը: Հավանական են լավ նորությունները: Ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերեն ձեզ համար թանկ մարդկանց։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր գործերը ավելի լավ է չհետաձգել: Օրվա առաջին կեսը ավելի հարմար է դրանց համար, քան՝ երկրորդը: Փորձեք որքան հնարավոր է շուտ լուծել ֆինանսական հարցերը: Դա էապես կնվազեցնի կորուստների հավանականությունը: Առավոտյան հարաբերությունները շրջապատի հետ լավ են դասավորվում, բայց գնալով հնարավոր է տարաձայնությունների և վեճերի առիթներ առաջանան: Միայն ձեր նրբանկատությունը թույլ կտա խուսափել լուրջ հակամարտություններից:


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է շատ կարևոր, էական փոփոխություններ բերել: Ամենայն հավանականությամբ, դրանք վերաբերելու են անձնական, ընտանեկան գործերին: Աշխատանքի վայրում իրավիճակն ավելի կայուն է և կանխատեսելի: Կարելի է աջակցություն ստանալ ազդեցիկ մարդկանցից կամ նրանց օգնությամբ իրականացնել վաղեմի ծրագիրը: Հավանական են շահավետ գործարքներ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է դասավորվում հարաբերությունները ընտանիքի անդամների հետ: Հնարավոր է, որ նկատեք այն, ինչ նախկինում չեք նկատել: Որոշ Առյուծներ կհասկանան, թե ինչ սխալներ են կատարել նախկինում, և կփորձեն շտկել դրանք:


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք իրապես եք նայում շատ բաների և պատրանքներ չեք կառուցում: Դա օգնում է լուծել շատ հարցեր՝ մասնագիտական և անձնական բնույթի: Կարող եք ելք գտնել տարբեր իրավիճակներից և կարող եք խորհուրդ տալ ուրիշներին, թե ինչպես գործել: Անցանկալի է կիսվել գաղտնիքներով և քննարկել ձեր զգացմունքները որևէ մեկի հետ, բացառությամբ առավել մտերիմ մարդկանց: Կարող եք ապագայյի պլաններ կազմել: Կարողանում եք հանգիստ նայել շուրջը, և մանրակրկիտ ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, հասկանալ, թե ինչ հնարավորություններ է այն բացում ձեր առջև:


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք դրական եք տրամադրված: Դա օգնում է լուծել բազմաթիվ խնդիրներ: Օրվա ընթացքում հազիվ թե անհաղթահարելի խոչընդոտներ ծագեն: Հավանական է աջակցություն ստանաք ազդեցիկ մարդուց, ում դուք նախկինում օգնել եք: Սակայն պետք չէ շտապել: Ձեր բոլոր գործողությունները պետք է լավ մտածել: Շատ վտանգավոր է խոստում տալ պահի ազդեցության տակ: Կարևոր է որոշումներ կայացնել ինքնուրույն: Եթե ձեզ, այնուամենայնիվ, հարկավոր է խորհուրդ, դիմեք մի մարդու, ով լավ տեղյակ է իրավիճակից, կարող է հանդես գալ որպես փորձագետ:


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ: Թվում է, թե նրանք նկատում են միայն ձեր թուլությանները, առիթ են փնտրում քննադատելու կամ դիտողություններ անելու համար: Փորձեք դրան հանգիստ վերաբերվել։ Լավագույնը, որ կարելի է անել, սեփական գործերի վրա կենտրոնանալն է, որոնք ձեզ համար շատ ավելի կարևոր են, քան ուրիշի կարծիքը: Կհայտնվեն նոր գաղափարներ, ստեղծագործական պլաններ։ Շուտով հնարավորություն կունենաք իրականացնել ձեր ծրագրերը: Հարմար օր է ուսումնառության, փորձի փոխանակման, այն մարդկանց հետ շփման համար, ովքեր կարող կիսվել նոր տեղեկություններով: Չի բացառվում, որ կսկսեք այլ կերպ նայել շատ բաների, փոխել ձեր կյանքը:


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք փորձում եք չբարդացնել ձեր կյանքը և դա ձեզ մոտ շատ լավ է ստացվում: Կարող են խնդիրներ առաջանալ, բայց դուք կարող եք միշտ գտնել պարզ ու նրբանկատ լուծումներ: Հաճախ դրանք զարմացնում են շրջապատին, ովքեր նախ ձեզ հետաքրքրությամբ կնայեն, իսկ հետո հիացմունքով: Օրը բարենպաստ է շփումների համար: Կարելի է քննարկել կարևոր և բարդ հարցերիը: Եվ՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ դուք կարող եք հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել: Երեկոն հետաքրքիր կլինի: Հնարավոություն ունեք մասնակցել ինչ-որ անսովոր միջոցառման, նախագծի, որը կբացահայտի ձեր գաղտնի տաղանդը:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ի հայտ կգան անսովոր ու պայծառ գաղափարներ: Դուք պատրաստ եք նախաձեռնություն ցուցաբերել գործերում, կարողանում եք գերել մարդկանց, ովքեր վերջերս ձեզ թերահավատորեն էին վերաբերվում: Չեն բացառվում հաջող գործարքները և շահավետ գնումները: Հնարավոր են դրամական ձեռքբերումներ անսպասելի աղբյուրից: Օրը հարմար է ուսման համար: Դուք մտապահում եք ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել: Շատ օգտակար են շփումները այն մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր շահերը և տեսակետները ։ Դուք կարող եք ակնկալել հին ընկերների աջակցությունը: Ամենադժվարին պահերին նրանք ձեր կողքին են:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն իր հետ բերում է բազմաթիվ նոր գաղափարներ, բայց միշտ չէ, որ դրանք հաջողված են: Ուստի, նախքան ինչ-որ բան անելը, ուսումնասիրեք իրավիճակը: Ավելի լավ է ձեր վրա չվերցնեք ինչ-որ լուրջ մասնագիտական պարտավորություններ: Դրանք կատարելը ավելի դժվար կլինի, քան թվում է: Անձնական կյանքում չեն բացառվում են փոփոխություններ դեպի լավը: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, հաճելի իրադարձություններ, որոնց դուք վաղուց սպասում էիք: Երեկոն հարմար է ստեղծագործական աշխատանքների համար:


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարող է անհաջող թվալ, բայց միայն այն պատճառով, որ դուք հակված եք ցանկացած խնդրին շատ մեծ նշանակություն տալ ։ Իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, և դուք անպայման դա կընդունեք, եթե փորձեք իրավիճակին ավելի լավատեսորեն մոտենալ: Չեն բացառվում գայթակղիչ առաջարկներն ու հրավերները, որոնցից չեք ցանկանում հրաժարվել: Հավանական են հաճելի հանդիպումները, շփումները հին ծանոթների հետ: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: