Իշխող թիմից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի գործակալությունը երեկ վերջապես գրանցել է:
«Հրապարակ» թերթը գրել է․ Առաջին դիմումը մերժել էին ամիսներ առաջ ու վերադարձրել կուսակցության հասցեով՝ հիմքում դնելով տեխնիկական խնդիրներ։ Ստիպված եղան նոր համագումար հրավիրել՝ շտկելու բացթողումները, եւ ամիսներ շարունակ սպասում էին Պետռեգիստրի կողմից կուսակցության գրանցմանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ից հեռացվելուց հետո՝ անցած տարեսկզբին, Հովիկ Աղազարյանն ու նրա ընկեր Հակոբ Ասլանյանը Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն (ՄԱՍԿ) անվանումով կուսակցություն բացեցին, որ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին տուն ուղարկեն:
Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ ՄԱՍԿ-ը մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե՞ Փաշինյանին տուն ուղարկելու այլ ճանապարհ է ընտրել։

Բաց մի թողեք
Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են
Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը