ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան։
Մարթա Կոսը կմասնակցի Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին և հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ։
Ըստ տեղեկությունների՝ այցի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը, աջակցել տարածաշրջանային նախագծերին և առաջ մղել քաղաքական երկխոսությունը։ Այցի ճշգրիտ ամսաթիվը չի նշվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում։

Գերտ Յան Կուպմանը վերահաստատել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ԵՄ-Հայաստան գործընկերության ընդլայնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Նա կարևորել է համագործակցության զարգացումը տնտեսական դիմակայունության, թվայնացման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ուղղված տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումները՝ ուղղված տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը։
Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը։


Բաց մի թողեք
Մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը. վարչապետը հայտնել է՝ ինչ է սպասվում
Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպումը
Ամփոփվել է Հայաստան – Եվրոպայի խորհուրդ 2023 – 2026 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը. Լուսանկար