Օրերս Գյումրու քաղաքապետարանում զավեշտալի միջադեպ է գրանցվել։ Մեզ պատմեցին, որ քաղաքում հայտնի մոլի փաշինյանական կանանցից մեկը այցելել է քաղաքապետարան և կարողացել է մուտք գործել շենք՝ չնայած այն հանգամանքին, որ մուտքը հսկվում է։
Ըստ նույն աղբյուրների՝ նա մուտք է գործել այն հիմնավորմամբ, թե բարձրանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներից մեկի աշխատասենյակ, որտեղ իրեն սպասում են։
ՔՊ ավագանու աշխատեսնյակ մտնելուց հետո դուռը ներսից փակվել է, և որոշ ժամանակ դրսից հնարավոր չի եղել մուտք գործել ներս։Ներսում է եղել աշխատակիցներից մեկը, որի հետ կինը երկար վիճել է, պահանջել պարզաբանումներ, թե ինչու է մինչ օրս անտեսված, և չեն իրականացվել այն պայմանավորվածությունները, որոնք եղել են նախընտրական կամ հետընտրական փուլում։ Ներսում գտնվող պատանդառու ՔՊ֊ականն ստիպված է եղել դրսից օգնություն խնդրել, որ դուռը բացեն։
Քաղաքապետարանի մեր աղբյուրները պատմեցին, որ բանը հասել է նրան, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն է փորձել բանակցել կնոջ հետ, խնդրել, որ դուռը բացի, բայց ապարդյուն։
Ասացին, որ երբ իրավիճակը շարունակվել է ձգձգվել, որոշում է կայացվել դիմել իրավապահ մարմիններին։ Ըստ նույն աղբյուրի՝ միայն ոստիկանների ժամանումից հետո է աշխատասենյակի դուռը բացվել։ Կնոջը չեն տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որոշ բացատրական գործողություններից հետո նա ազատ է արձակվել։
Նշենք, որ ոստիկանության բաժանմունքից մեր հարցմանն ի պատասխան էլ հայտնեցին, որ որևէ հատուկ միջադեպ չի գրանցվել։

Բաց մի թողեք
Խոշոր վթար՝ Բաղրամյան պողոտայում, բախվել են «Jeep», «Hongqi», «Chevrolet» և «Opel», 3 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար
Telegram-ը ստեղծել ու պահպանում է ենթակառուցվածք, որը թույլ է տալիս անօրինական կերպով տարածել ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները
Վթար՝ Աշտարակում, բախվել են «Opel», «Ford» ու բեռնատար «Գազել», 2 վիրավnր կա․ Լուսանկար