20/02/2026

Ռուսական ռմբակոծիչներ են դիտարկվել ԱՄՆ սահմաններում, ինչ է կատարվում

inqnatir

ԱՄՆ զինված ուժերը Ալյասկայի մոտակայքում հայտնաբերել և հետևել են երկու ռուսական Տու-95 ռմբակոծիչների, երկու Սու-35 կործանիչների և մեկ A-50 հետախուզական ինքնաթիռի, հայտնել է հյուսիսամերիկյան ՀՕՊ հրամանատարությունը (NORAD):

Թիրախները որսալու և տեսողականորեն նույնականացնելու համար ԱՄՆ-ն օդ է բարձրացրել երկու F-16 կործանիչներ, երկու F-35 կործանիչներ և չորս KC-135 լցաօդանավեր։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ռուսական ինքնաթիռները չեն խախտել ԱՄՆ-ի կամ Կանադայի օդային տարածքը: Հրամանատարությունը նշել է, որ Ալյասկայի ՀՕՊ նույնականացման գոտում նման գործունեությունը սովորական է և սպառնալիք չի համարվում: