20/02/2026

Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ

aac HNV

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Երևանի մի շարք հատվածներում խուզարկություններ են իրականացնում։

ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով։

«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,- հայտնեցին կառույցից:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում։