20/02/2026

Նոր մանրամասներ նախորդ օրը Աջափնյակում արյունալի միջադեպից

zenq avtomat

Աջափնյակում երկու օր առաջ տեղի ունեցած արյունալի կրակոցների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ Արսեն Վարդանյանին սպանած անձին իրավապահները դեռ չեն կարողանում հայտնաբերել, թեև նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Ի դեպ, մեզ նաեւ ասացին, որ կոնֆլիկտը սկսվել է Ա.Վարդանյանին սպանած անձի եւ մյուս կողմից մեկ անձի մեջ` աղջկա հետ շփվելու համար, ի վերջո լեզու չգտնելով, թե նրանցից ով պետք է շփվի կռվախնձոր դարձած աղջկա հետ, զինված հարձակմամբ է պատմությունն ավարտվել։

Գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան, թե քրեական հետապնդման ենթարկվող անձ կա՞, մեզ ասացին. «Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձերբակալման որոշում է կայացվել»: