Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը գլուխ չի խոնարհի մեծ տերությունների առաջ՝ Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների ընթացքում։
Այս մասին տեղեկանում ենք իրանական մամուլում տեղ գտած հրապարակումներից։
«Մեծ տերությունները հերթ են կանգնել, որպեսզի ստիպեն մեզ գլուխ խոնարհել, իսկ մենք գլուխ չենք խոնարհի, չնայած բոլոր խնդիրներին, որոնք մեզ համար հարուցում են նրանք»,- ասել է նախագահ Փեզեշկիանը։
Նա նաեւ ասել է, որ չնայած առկա խնդիրներին պետք է ազգային միասնականությամբ համախմբվել եւ հրաժարվել տարաձայնություններից։


Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա
Պուտինը ցանկանում է ՆԱՏՕ-ն հետ մղել 1997 թվականի դիրքերին Ուկրաինայում խաղաղության դիմաց․ «The Telegraph»
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը