ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեստավորումը։
Սա լավ լուր է այն մարդկանց համար, որոնք մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել, այսինքն այդ երևացող գովազդները նշանակում են, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաև գումարներ վաստակել։
Սրանով մենք ևս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ։ Նաև շատ կարևոր է արձանագրել, որ YouTube-ը շատ բարձր չափանիշներ ունի տեսողական բովանդակության վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում, որ այս գործիքի կիրառմամբ նաև մեր մոտ տեսողական բովանդակության որակը կլավանա»։

Բաց մի թողեք
Հայաստանը կգործադրի առավելագույն ջանքեր միջազգային անվտանգության և զինաթափման օրակարգը առաջ մղելու համար. Լուսանկար
Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից. Ռուբիո
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ. Լուսանկար