Այսօր՝ մարտի 3-ին, Երևանում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում։
ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 23 հասցեում՝ շինհրապարակում, տղամարդու դի կա։
Տեղում պարզվել է, որ նշված հասցեում նորակառույց շենքի շինհրապարակում ամրան գործելու ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Նվեր Դ.-ն մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։
Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների անվտանգությունը չպահպանելու, որն առաջացրել է մարդու մահ, հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված շինհրապարակում, որպես ամրանագործ։


Բաց մի թողեք
Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»․ Լուսանկար
Տավուշում 18-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար
Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար