Այսօր` մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 11։30-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Բ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել անտառում։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Արման Մ.-ն, 21-ամյա Դավիթ Ի.-ն, 18-ամյա Ալեն Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Փրկարարները վիրավորներին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Բռնաճնշումները մեր ընտանիքի հանդեպ շարունակվում են․ Էդգար Ղազարյան
Հանրայի՞ն խորհուրդ, թե՞ ՔՊ-ի խորհուրդ
Ինչու են նման որոշում կայացրել․ ՍԴ-ն հայտարարություն է տարածել