Ռուսաստանում ձերբակալվել է «Վեկտոր Ռեյլ» երկաթուղային օպերատորի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կոնովալովը։ Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։
Նա որպես ֆիգուրանտ անցնում է «ՍԳ Տրանս» նավթագազային եւ նավթաքիմիական արտադրանքի փոխադրումներ իրականացնող ընկերության ակտիվների հափշտակման գործով՝ այդ ընկերության տնօրեն Սերգեյ Չեկանովի հետ։
Այս մասին տեղեկանում ենք RBC-ից։ Կոնովալովը ձերբակալվել է փետրվարի 26-ի երեկոյան։
Երկու օր անց, Մոսկվայի Տվերյան շրջանի դատարանի դատավոր Աննա Բեժանովան ըստ ներկայացված միջնորդության, որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա տնային կալանքը։
Տնային կալանք է նշանակվել նաեւ Սերգեյ Չեկանովին եւ նույն գործով անցնող եւս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Պետական ծառայության եւ ժողովրդական տնտեսության Ռուսական ակադեմիայի ռեկտորի խորհրդական Իվան Դանիլովին։ Կոնովալովը «Վեկտոր Ռեյլի» գլխավոր տնօրեն դարձել էր անցյալ տարվա մայիսին։

Բաց մի թողեք
Իրանի դեմ հակամարտությունում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինվորական
Թրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ Իրանից 450 կգ հարստացված ուրանի արտահանումը. Axios
ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է դադարեցնել կրակն Իրանի դեմ և սկսել բանակցություններ