«Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացնում Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ ներդրումային խարդախություններից և կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ապահովելու նպատակով։
Կազմակերպությունը նշում է, որ իրավապահ մարմինների հետ հանդիպումների պարագայում անգամ տուժածների ֆինանսական իրավունքները լիարժեք չեն վերականգնվել։ Տասնյակ ու հարյուրավոր քաղաքացիներ դեռևս մնացել են առանց փոխհատուցման, և համակարգային լուծումներ այդ ուղղությամբ չեն կիրառվել։
Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջներն են՝ պատճառված վնասների փոխհատուցման հստակ և արդյունավետ մեխանիզմների ներդրում, գործնական ու չափելի լուծումների կիրառություն, քաղաքացիների ֆինանսական իրավունքների լիարժեք պաշտպանություն։

Բաց մի թողեք
Տղամարդը, տեսնելով, որ վրիպել է, «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել իր զnhին, Վրաստան փախնելիս հայտնվել է Աղստև գետում. Լուսանկար
20-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրшվոր․ Լուսանկար
Սամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը». Տեսանյութ