«Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացնում Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ ներդրումային խարդախություններից և կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ապահովելու նպատակով։
Կազմակերպությունը նշում է, որ իրավապահ մարմինների հետ հանդիպումների պարագայում անգամ տուժածների ֆինանսական իրավունքները լիարժեք չեն վերականգնվել։ Տասնյակ ու հարյուրավոր քաղաքացիներ դեռևս մնացել են առանց փոխհատուցման, և համակարգային լուծումներ այդ ուղղությամբ չեն կիրառվել։
Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջներն են՝ պատճառված վնասների փոխհատուցման հստակ և արդյունավետ մեխանիզմների ներդրում, գործնական ու չափելի լուծումների կիրառություն, քաղաքացիների ֆինանսական իրավունքների լիարժեք պաշտպանություն։

Բաց մի թողեք
Բռնել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդուն. Լուսանկար
Չնայած խաղաղության գործընթացին` Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում
Էդգար Ղազարյանը հայտնում է սահմանափակումների մասին