Մարտի 2-ին ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ բնակավայրից դեպի Եղվարդ տանող դաշտամիջյան հատվածում այրված ավտոմեքենա կա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության խումբը, քրեական ոստիկանները:
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են. նշված հատվածում հայտնաբերվել է ամբողջովին այրված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ՝ մոխրացած դի։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով մոխրակույտի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար, թե դժբախտ դեպք, պարզվում է։
Իրավապահները պարզել են որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդգես Կ-ն է։


Բաց մի թողեք
Զգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել. Լուսանկար
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել
Ֆրանցիսկյան միաբանությունը՝ Մադրիդում 300 բնակարանով, քարոզում է աղքատություն և վտարում տարեց տղամարդուն