Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության ուժերը որսացել են և ոչնչացրել Իրանից Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ հրթիռը։
Ինչպես հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, այն անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքներով: Հրթիռի բեկորներն ընկել են Թուրքիայի Հաթայ նահանգում, վիրավորներ կամ զոհեր չկան։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ տարածաշրջանում պատերազմի հետագա տարածումից և հայտարարել է ՆԱՏՕ-ի և մյուս դաշնակիցների հետ խորհրդակցությունների մասին։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել երկրի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության։

Բաց մի թողեք
Ղազախստանն «ատա՞մ» է ցույց տալիս Մոսկվային․ Պուտինի արձագանքը
Աշխատանքային խումբը. Քանի՞ դեր կարող է ունենալ մեկ անձը
Վրաստանի հարցադրումը պարզ է, ի՞նչ է պատասխանել ԱՄՆ-ը, հայտնի չէ