ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը հազիվ թե առանց անակնկալների անցնի: Տեղի ունեցող իրադարձությունները առաջին հայացքից աննշան կթվան, սակայն դրանք ձեզ կստիպեն շատ բաների մասին մտածել: Որոշ Խոյերի ինտուիցիան կհուշի, որ անհրաժեշտ է շտապ փոխել ծրագրերը, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն մոտ ժամանակներս բացված բոլոր հնարավորությունները:
Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, չլուծված հարցերից գլուխ հանելու համար: Նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, դուք կպահպանեք լավ տրամադրությունը, շրջապատողներին էլ թույլ չեք տա տխրել:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Եթե ուզում եք գործերում հաջողության հասնել, ապա պատրաստ եղեք ինքնուրույն գործելու, շրջապատողների աջակցության վրա հույս մի դրեք: Ձեր ծրագրերը բոլորին հասկանալի չեն լինի, իսկ ժամանակը բացատրությունների վրա ծախսել չեք ուզենա: Սակայն այս իրավիճակը երկար չի տևի: Երբ հասնեք առաջին հաջողություններին, ի սկզբանե քննադատորեն տրամադրված մարդիկ կփոխեն իրենց կարծիքն ու օգնություն կառաջարկեն:
Կարող եք հաջողությամբ լուծվել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնք շուտափույթ մասնագիտական աճ կխոստանան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրն արդյունավետ ու նոր հնարավորություններով լի կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր գործերից՝ և՛ լավ ծանոթներից, և՛ լրիվ նորերից: Չնայած դժվարություններ երբեմն կառաջանան, բայց դուք անելանելի վիճակում չեք հայտնվի, իսկ ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես գործեք:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում առաջ եկած գաղափարները դուր կգան ձեր մտերիմներին: Որոշ Երկվորյակներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Գործեր սովորականից շատ կունենաք, ուստի օրը կարող է բավական հոգնեցնող թվալ: Ոչ բոլոր առաջադրանքները, որոնցով պիտի զբաղվեք, ձեր մեջ ոգևորություն կառաջացնեն: Որոշ Խեցգետիններ կնախընտրեին ամեն ինչ հետաձգել, բայց ավելի վաղ տված խոստումները թույլ չեն տա այդպես վարվել: Դուք կաշխատեք հուսախաբ չանել նրանց, ովքեր վստահել են ձեզ, և շրջապատողները կգնահատեն դա:
Կուրախացնեն անսպասելի հանդիպումները: Հնարավոր է հաջողվի շփվել այն մարդու հետ, որի մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հարմար կլինի կարևոր գործեր ստանձնելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչում կարելի է հաջողության հասնել, իսկ ինչը ձեր ուժերի սահմաններում չի լինելու: Գործերին լուրջ մոտեցումը թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք դրա հույսը չուներ:
Հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբ: Որոշ Առյուծներ աշխատանքի և բիզնեսի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան: Չեն բացառվում դրական փոփոխությունները անձնական հարաբերություններում: Դուք ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հաջող կդասավորվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք կարևոր գործերից: Նկատելի հաջողությունների կկարողանաք հասնել այնտեղ, որտեղ կարգապահության և մանրուքներին ուշադրության կարիք կա: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ. դուք արագ գլուխ կհանեք ամենից, ինչը կարող է օգտակար թվալ:
Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Մի փոքր հանգստացեք, և դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: Շատ Կույսերի համար օգտակար կլինի հին նախասիրությանը վերադառնալը, որը կրկին դրական հույզեր կպարգևի:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը բարդ ու բավական հոգնեցնող, բայց չափազանց արդյունավետ կլինի: Բազում գործեր ձեր ուշադրությունն են պահանջելու, բոլորով պիտի միաժամանակ զբաղվեք: Բայց դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Միայնակ գործելու կարիք չի լինի, դուք անպայման համախոհներ կգտնեք: Սակայն ամենակարևոր հարցերը պիտի ինքնուրույն լուծեք:
Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք անսովոր կլինեն, դրական հույզեր կպարգևեն: Տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ ու հաջող գնումներ: Երեկոյան լավ է չհոգնեք: Արժե փոքրիկ դադար վերցնել ուժերը վերականգնելու համար:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Աշխատեք անկախ օրվա իրադարձություններից հանգստություն պահպանել: Այդպես կկարողանաք խուսափել ցավալի սխալներից, որոնք ուղղելու համար պիտի թանկարժեք ժամանակ վատնեիք: Արժե օրը սկսել գործողությունների ծրագիր, ինչպես նաև լուծում պահանջող խնդիրների ցանկը կազմելուց: Այդպես դուք ոչինչ աչքաթող չեք անի, չեք մոռանա և իրար չեք խառնի: Լուրջ եղեք, քանի որ առանց դրա հաջողության հասնել չի ստացվի:
Բաց մի թողեք կարևոր հարցերը հին ծանոթների հետ քննարկելու հնարավորությունը: Դուք և՛ շատ պիտանի խորհուրդներ, և՛ իրական օգնություն կստանաք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրն արժե սկսել լուրջ հարցերը լուծելուց: Դուք պատրաստ կլինեք ցանկացած գործ ստանձնել, իսկ դժվարությունները, որոնք կարող են առաջանալ, ձեզ ամենևին չեն վախեցնի: Հին ծանոթները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին: Դուք կգտնեք նրանց շնորհակալություն հայտնելու ձևը, և դա անպայման օգուտ կտա հարաբերություններին:
Օրվա երկրորդ կեսը հաճելի կլինի, բայց կարևոր հաղթանակներով հազիվ թե նշանավորվի: Փոխարենը այն լավը կլինի հանգստի և ժամանցային ուղևորությունների համար: Հարազատներն ու մյուս մտերիմ մարդիկ հաճույքով կմիանան ձեզ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը ձեզ կուրախացնի հետաքրքիր առաջարկներով; Ինչ-որ մեկին դրանք կստիպեին խուճապի մատնվել կամ մտորումների մեջ ընկնել, իսկ դուք միանգամից կհասկանաք՝ ինչ պատասխան է լավ տալ: Առավոտը հարմար կլինի հին գործերին վերադառնալու, դրանք ավարտելու, մանր-մունր սխալներն ուղղելու համար:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք արագ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ լրիվ նորերի հետ: Նախկինում լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան, և դա ձեզ կուրախացնի:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Դուք աշխատանքի հետ կապված գաղափարներ կունենաք: Կուրախացնի այն, որ մտածածն իրագործելուն կհաջողվի միանգամից անցնել: Դուք չեք ուզենա ոչ մի րոպե զուր վատնել, ուստի շատ բանի կհասնեք: Ավելի ուշ հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում:
Ողջ օրվա ընթացքում հավանական են մանր-մունր թյուրիմացություններ: Դրանց պատճառով չեք հուզվի և ճիշտ էլ կվարվեք: Բոլոր խնդիրներն արագ կլուծվեն, եթե պահպանեք դրական տրամադրվածությունն ու զարկ տաք երևակայությանը:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը թեթև ու հաճելի կանցնի, հրաշալի կլինի բարդ գործերն անելու և այն հարցերը լուծելու համար, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Օգնել կուզենան և՛ հին համախոհները, և՛ մարդիկ, որոնց շատ քիչ եք ճանաչում: Չի բացառվում նոր ընկերներ հայտնվեն:
Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի վեճերից խուսափելը: Աշխատեք ձեզ ամենամտերիմների հետ նրբանկատ պահել: Լավ է հետաձգեք այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով տարաձայնություններ շատ են եղել:


Բաց մի թողեք
Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ է․ Անդրե. Լուսանկար
«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. Լուսանկարներ
Naré-ն վերադարձել է հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը. Լուսանկարներ