ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում խորտակել է իրանական ռազմանավը, որն իրեն «անվտանգ էր զգում միջազգային ջրերում»։
«Փոխարենը` այն խորտակեց տորպեդոն»,- ասել է Հեգսեթը:
Նրա խոսքով՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկյան սուզանավը տորպեդահարել է հակառակորդի նավը։
«Մենք պայքարում ենք հաղթելու համար»,- հավելել է պատերազմի նախարարը:
Նա չի ասել, թե կոնկրետ որ նավի մասին է խոսքը, սակայն ավելի վաղ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը հայտնել էին, որ Հնդկական օվկիանոսում խորտակվել է Իրիս Դենա նավը, որում գտնվող մոտ 140 մարդ անհետ կորել է: Արդեն հայտնաբերվել է առնվազն 80 մարդու դի։
Երեք ամերիկացի պաշտոնյաներ «Ռոյթերս»-ին հայտնել են, որ ԱՄՆ-ն հարվածել է իրանական ռազմանավին Շրի Լանկայի ափերի մոտ։ Նրանցից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ հարվածը հասցվել է սուզանավից։
Շրի Լանկայի ռազմածովային ուժերը հաստատել են, որ չորեքշաբթի առավոտյան իրանական «IRIS Dena» ռազմանավից աղետի ազդանշան ստանալուց հետո փրկել են 32 մարդու։

Բաց մի թողեք
Մոլդովայի անդամակցությունը Ուկրաինայի «Կամավորների կոալիցիային» մեծ լոգիստիկ օգուտներ է բերում. Լուսանկար
Բեռլուսկոնիի «բունգա բունգան» վերադառնում է։ Գործը ճնշման տակ է դնում Իտալիայի արդարադատության նախարարությունը
Ձերբակալված Գազայի նավատորմի ակտիվիստները կտեղափոխվեն Հունաստան