Իսրայելական ուժերը Խիամ գյուղաքաղաքի քաղաքապետարանի շենքի առջև հսկիչ կետ են տեղադրել։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում նոր ավիահարվածներ է սկսել։
«Հեզբոլլահ»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի տասնյակ քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանի թիրախավորման՝ խմբավորումը 2026 թ. մարտի 4-ին ուղիղ հարվածով թիրախավորել է Հուլա գյուղում գտնվող իսրայելական զրահափոխադրիչը և «Մերկավա» տանկը։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը ներխուժել են Խիամ, Հուլա, Յարուն, Քֆարքելա, Կուզահ և Մազրաաթ Սարդա բնակավայրեր։Իսրայելի բանակը մարտի 4-ին տարհանման մասին նախազգուշացում է տվել Լիբանանի հարավում գտնվող 16 գյուղի բնակիչներին։
Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հայտնել էին իսրայելական հարվածների հետևանքով երկրում շուրջ 50 զոհի մասին։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։

Բաց մի թողեք
Գիտենք, թե ինչ ռազմական միջոցներ եք տեղափոխում և որտեղ եք դրանք տեղափոխում․ ԱՄՆ պատերազմի նախարարն Իրանին
Փաշինյանն ուզում է նաև Ռուսաստանում գումար վաստակողների քվեները ստանալ, ի՞նչ է նախազգուշացրել Օվերչուկը հայ գործարարներին
Օրբանի սիրելի Բրյուսելի վերլուծական կենտրոնը կարող է փակվել, բայց այն չի վերացել