Ներքին գործերի նախարարությունից արձագանել են մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ մոտ մեկ ամիս առաջ միջադեպ է տեղի ունեցել «Երևան սիթիի» սեփականատեր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի և «Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արամ Արամյանի ու նրանց հարազատների միջև, և հնչել են կրակոցներ:
«Նշված դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ խուլիգանության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ կրակոցերի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ:

Բաց մի թողեք
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ. Տեսանյութ
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն․ Լուսանկար