Իրանը ոչ մեկից չի խնդրում հրադադար, և Թեհրանը որևէ պատճառ չի տեսնում Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու համար։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք չենք խնդրում հրադադար և որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է բանակցենք ԱՄՆ-ի հետ։ Մենք երկու անգամ բանակցել ենք նրանց հետ, և ամեն անգամ նրանք հարձակվել են մեզ վրա բանակցությունների ընթացքում», – ասել է նախարարը NBC News-ին տված հարցազրույցում։ «Մեր կողմից հրադադարի խնդրանք չի եղել, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ բանակցությունների խնդրանք։ Մենք երբեք նման հաղորդագրություններ չենք ուղարկել նրանց»։
ԱՄՆ որոշ պաշտոնյաներ հայտարարել են մի քանի հազար զորքով Իրան մտնելու մտադրության մասին։
Իրանը դևերի համար պարելու վայր չէ, գրել է Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանին։


Բաց մի թողեք
Լեհաստանում առնվազն 20 մարդ է վիրավորվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով. Լուսանկար
Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը գրառման պատճառով
Սանդուն դատապարտել է ՌԴ-ի մահացու հարվածը մոլդովա-ուկրաինական սահմանին