ԱՄՆ-ն մի քանի օրում ոչնչացրել է Իրանի ռազմածովային ուժերի 24 նավ Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական գործողության շրջանակներում։
Այս թվերը մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նրանց ռազմածովային ուժերը ոչնչացել են։ 24 նավ՝ երեք օրում»,- ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի դեմ արշավի ընթացքը։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը նաև պնդել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանության համակարգը և ռազմական հրամանատարության և վերահսկողության համակարգը գործնականում ամբողջությամբ ոչնչացվել են։
«Նրանք չունեն ռազմաօդային ուժեր։ Նրանք չունեն հակաօդային պաշտպանություն։ Նրանց ինքնաթիռները ոչնչացել են։ Նրանց կապը ոչնչացվել է»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Բաց մի թողեք
Ղազախստանն «ատա՞մ» է ցույց տալիս Մոսկվային․ Պուտինի արձագանքը
Աշխատանքային խումբը. Քանի՞ դեր կարող է ունենալ մեկ անձը
Վրաստանի հարցադրումը պարզ է, ի՞նչ է պատասխանել ԱՄՆ-ը, հայտնի չէ