ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ամենահասարակ օրը չէ, բայց այն արդյունավետ կանցնի: Օրը հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ այն գործերում, որոնցից նախկինում գլուխ չէիք հանում: Շատ Խոյերի պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Ընկերներն ու հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին:
Օրվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի, ավելի ու ավելի շատ հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Այդ հատվածում հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ ավելի ուշ կարևոր ծառայություններ կմատուցեն: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել, ձեզ լավագույն կողմերով ցույց տալ:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է: Այն հրաշալի է ցանկացած հետաքրքիր ու օգտակար գործի համար: Շատ Ցուլերի հաճելի անակնկալներ, ինչպես նաև նոր տպավորություններ, հիշարժան իրադարձություններ են սպասվում: Կկարողանաք ինչ-որ կարևոր բանում հաջողության հասնել: Լավ հասկանալով, թե ինչ եք ուզում, դուք չեք նահանջի, եթե դժվարություններ առաջանան:
Համառությունը կօգնի առաջ անցնել մրցակիցներից: Շրջապատողները կտեսնեն, թե ինչի եք ունակ, և շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Եթե հույզերին ու պրովոկացիաներին չտրվեք, հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, կարևոր հարցերին էլ ճիշտ պատասխաններ կգտնեք: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես ճիշտ պահեք ձեզ: Լսեք նրան:
Կարող եք կարգավորել ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարաբերությունները, ձեր մասին հիշեցնել մարդկանց, որոնց հետ նախկինում ընկերություն եք արել կամ համագործակցել եք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ են լսել: Օրը հաճելի անակնկալներ է խոստանում:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շատ հաջող օր է գործնական տեսանկյունից: Այն հնարավորություն կտա շահավետ գործարքներ կնքել, գտնել մարդկանց, որոնք կօգնեն ձեզ գաղափարներն իրագործելիս: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Քննարկումները դեռ նախապատրաստական բնույթ կկրեն, բայց ստացված տեղեկատվությունը օգտակար կլինի:
Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, ամեն հարցում կարող եք հույս դնել նրանց վրա: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Որոշ Խեցգետիններ կհանդիպեն մի մարդու, որին վերջերս շատ էին կարոտում:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է, որը հարմար է ցանկացած հանդիպման համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին մոտեցում կցուցաբերեք: Չի բացառվում՝ հիմա ձեր գաղափարները բարձր գնահատեն նրանք, ովքեր նախկինում դրանց քննադատորեն էին նայում: Որոշ Առյուծներ նոր ու բավական ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն:
Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ կարող եք խոսել կարևոր բաների մասին՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Ստացածը ծախսելու հարցում դեռ մի շտապեք. գնումների համար հարմար ժամանակը հետո կգա:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին աշխատեք շրջապատողների հետ ավելի համբերատար լինել, ուշադրություն չդարձնել նրանց թուլություններին և չտրվել պրովոկացիաներին: Շփումների տեսանկյունից ամենահասարակ շրջանը չի լինելու, բայց եթե ձեզ ճիշտ պահեք, լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքր տհաճություններից արագ գլուխ կհանեք:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ և շատ արդյունավետ կանցնի: Այն կարևոր գործերից գլուխ հանելու հնարավորություն կտա: Կարող եք ամենատարբեր գործեր ստանձնել, հաճախ կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրա հետ մեծ հույսեր չէիք կապում:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հրաշալի օր է, որը լի կլինի ոգեշնչող իրադարձություններով ու հետաքրքիր առաջարկներով: Կարող եք իրագործել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել: Դուք խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, կաշխատեք ցանկացած զուգադիպությունից և անսպասելի պատահարից առավելագույն օգուտ քաղել: Շատ բան ավելի հեշտ կհաջողվի, քան սպասում էիք:
Օրը բարենպաստ է ուսման համար: Ձեզ դուր կգա տեղեկատվություն հավաքելն ու վերլուծելը, փաստերը համադրելն ու եզրակացություններ անելը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք հանդիպել մի մարդու հետ, որին կարոտել էիք:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հրաշալի է ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք ձեզ անբռնազբոս կպահեք, իսկ դա շատ դուր կգա շրջապատողներին: Ինչ-որ մեկը կուզենա ընկերանալ ձեզ հետ, իսկ ինչ-որ մեկն էլ առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: Դուք ժամանակին նախաձեռնող կլինեք, կգտնեք վերջերս լարված հարաբերությունները փոխելու ձևը:
Հնարավորություն կունենաք գլուխ հանել մի բարդ գործից, որը նախկինում շատերի ուժերի սահմաններում չի եղել: Շրջապատողները կտեսնեն, թե ինչի եք ունակ: Նրանք, ովքեր նախկինում ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Աշխատեք օրվա սկզբին ծագած թյուրիմացություններին փիլիսոփայորեն մոտենալ: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով ամեն ինչ անցյալում է մնալու, ավելի հանգիստ ու բարենպաստ շրջան է գալու:
Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին: Նրանց աջակցության շնորհիվ կյանքի կկոչեք համարձակ ծրագրերը: Մտերիմ մարդը կուրախացնի լավ նորությամբ կամ կառաջարկի այն, ինչից չեք ուզենա հրաժարվել: Հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք վերջին շրջանում կարոտել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Մի շտապեք: Օրը զգուշություն է պահանջում, որը հատկապես կարևոր կլինի ցուցաբերել ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար կարևոր գործերում: Հաճախ ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, ինչը միշտ չէ, որ ձեր սրտով կլինի: Եթե ճիշտ գործեք, կարող եք գլուխ հանել հին գործերից, որոնք անհանգստացնում էին ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մտերիմներին:
Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել սիրելի մարդու հետ հարաբերությունները: Դուք լավ կհասկանաք իրար, շատ բաների մասին կպայմանավորվեք: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար է շփումների համար: Դուք հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հավանական են հաճելի ծանոթություններ, չի բացառվում, որ դրանք երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնեն:
Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներով լի կլինի: Բայց հազիվ թե կարողանաք դրանք միանգամից կյանքի կոչել: Արժե համբերությամբ զինվել: Եթե ուշադիր լինեք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, որոնց առաջին անգամ եք տեսնում; Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Ձեր մասին հիշեցրեք այն մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:
Որոշ Ձկների կառաջարկեն մասնակցել հետաքրքիր գործի: Խոսքը դեռևս նախնական պայմանավորվածությունների մասին կլինի, իսկ դուք ավելի շատ տեղեկատվություն հավաքելու և ամեն ինչ մտածելու համար ժամանակ կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի:


Բաց մի թողեք
Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ է․ Անդրե. Լուսանկար
«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. Լուսանկարներ
Naré-ն վերադարձել է հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը. Լուսանկարներ