Երեկ՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 71-ամյա Աղասի Ս․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և 21-ամյա Ստեփան Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտյոմ Հակոբյանը և կրտսեր պարեկ Անահիտ Մարդոյանը։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։


Բաց մի թողեք
Փաշինյանի դեմ բողոքը նույնիսկ վարույթ չընդունեցին
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը. Լուսանկար