Ինդոնեզիան չի բացառում, որ Գազայի վերականգնման Խաղաղության խորհրդից կարող է դուրս: Այդ մասին հայտարարել է երկրի Ազգային խորհրդատվական կոնգերսի նախագահ Ահմադ Մուզանին:
Բարձրաստիճան պաշտոնյան ինդոնեզական կառավարության մտադրությունը բացատրել է նրանով, որ Իրանի դեմ պատերազմը «ստվերում է թողել Պաղեստինի հարցը», իսկ Ինդոնեզիան, որպես «աշխարհի մուսուլմանական ազդեցիկ պետություն, Խաղաղության խորհրդին անդամակցել է հանուն պաղեստնցիների իրավունքների և արժանապատվության վերականգնման»:
Ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի տեղեկություններով Ինդոնեզիայի կառավարության վրա «մեծ ճնշում են գործադրել իսլամական կրոնական գործիչները, որոնց կարծիքով Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումը բացահայտել է, որ ԱՄՆ-ը Գազայի և Պաղեստինի արաբների խնդիրները երկրորդական-երրորդական է համարում»:
Որոշ փորձագետներ հիշեցրել են Իսրայելում ԱՄՆ –ի արտակարգ և լիազոր դեսպան Հաքաբիի հայտարարությունը, որ հրեաները «Նեղոսից մինչև Եփրատ ընկած տարածքների նկատմամբ բիբլիական իրավունք ունեն»:
Ենթադրվում է, որ «Դոնալդ Թրամփը և Բենիամին Նաթանյահուն, իրոք, ունեն տարածաշրջանում Մեծ Իսրայել ստեղծելու միասնական ծրագիր»: Այդ կարծիքն ամրապնդվում է ԱՄՆ նախագահի վճռական հայտարարությամբ, որ ինքը «մինչև վերջ ծառայելու է հրեա ժողովրդին»:
Այս ֆոնին մարտի 7-ին Ստամբուլում հրավիրված Թուրքական պետությունների կազմակերպության երկրենրի «նախարարական գագաթաժողովը» կարելի է համարել «սկզբունքորեն չհաջողված»:
Նախ դրան չեն մասնակցել դիտորդ երկրների՝ Հունգարիայի և Թուրքմենստանի, արտգործնախարարները, ինչպես նաև՝ Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը: Երկրորդ, տարածվել է համատեղ հայտարարություն, որ ավելի շատ վկայում է ԹՊԿ՝ որպես ինստիտուցիոնալ կառույցի, չկայացվածությունը:
Խիստ ակնառու է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մասնավոր հանդիպումներ է ունեցել միայն ադրբեջանցի, ուզբեկ և ղրղըզ գործընկերի հետ: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման առաջին օրը Աստանան ըստ էության աջակցություն է հայտնել ԱՄՆ-ին և Իսրայելին:
Ստեղծված իրավիճակում պետք է առանձնահատուկ ընդգծել, որ Բաքվի կողմից տասնամյակներ ի վեր տարածվող նարատիվը, որ Իլհամ Ալիևը կրկնել է ԱԽ նիստում, փաստացի քննություն չի բռնել:
Իրանի էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված քաղաքներում «աշխարհիկ և բարգավաճող Ադրբեջանի հետ միավորվելու» կարգախոսով ոչ մի ակցիա տեղի չի ունեցել: Ըստ երևույթին, Իրանի դեմ Ադրբեջանի նախագահի անթաքույց հարձակողական հռետորաբանությունը հասցեագրված էր Թավրիզի և այլ «թուրքական» քաղաքների բնակչությանը:
Նախիջևանի օդանավակայանի միջադեպից հետո ադրբեջանական մի շարք կայքեր գրել են ԻՀՊԿ-ից և բանակից «էթնիկ ադրբեջանցի սպաների զանգվածային դասալքության» մասին: Այդ տեղեկությունները ոչ մի այլ աղբյուր, նույնիսկ իսրայելական լրատվամիջոցները չեն հաստատել:
Բաքվի «Հարավային Ադրբեջան» նախագիծը ամերիկյան աջակցություն չունի: Իսրայելցի փորձագետները վստահաբար ասել են, որ «Իրանի մասնատմամբ շահագրգռված չէ անգամ Թուրքիան»:

Բաց մի թողեք
Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար
Թոֆիգ Զուլֆուգարովը «սպառնում է, որպեսզի օգնի Փաշինյանին», ոչ ոք չի չեղարկել
Երեսուն տարի Ալիևը չկարողացավ Կանդազին կալանավորել, Փաշինյանը կալանավորեց