16/11/2026

EU – Armenia

Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են ուղիղ շփումները

Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են ուղիղ շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Հոկտեմբերի 21-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Գեորգի Զուրաբիշվիլիին նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ։

«Գեորգի Զուրաբիշվիլիի հետ կապը հաստատել ենք։ Նրա ռուսաստանցի գործընկերը որոշվել է, նա փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է, որը համակարգում է Հարավային Կովկասի ուղղությունը։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս հօգուտ Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների կառուցման», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։