Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ։
Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։
Ըստ հայցի՝ Միքայել Սրբազանը պահանջում է հերքել արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պահանջ է ներկայացրել գումար բռնագանձելու մասին։
Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի Քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։
Տեղեկացանք նաև, որ դատարանը հայցադիմումը կից փաստաթղթերով ետ է վերադարձրել, որպեսզի հայցադիմումի մեջ թույլ տրված խախտումները եռօրյա ժամկետում վերացվեն։

Բաց մի թողեք
Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության
Խաչատուրովի քրեական հետապնդումը չդադարեցվեց
Ինչից են խուսափում․ սպառիչ պատասխան Սաբինա Ալիևային. Լուսանկար