Առաջիկա հինգշաբթի ԵՄ-ում տեղի կոնենան կոորդիանցիոն խմբերի հատուկ քննարկում, որի ընթացքում ուշադրության կառնվեն Իրանական ճգնաժամով պայմանավորված վառելիքի թանկացման եւ մատակարարումների հետ կապված հարցերը։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Եվրահանձնաժողովում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։
Համաձայն հաղորդման, քննարկումներին ներկա կլինեն նաեւ ԵՄ անդամ պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ։ Օրակարգում կլինի Մերձավոր Արեւելքում տիրող ներկայիս էսկալացիան եւ դրա հետեւանքը էներգետիկայի վրա։
Նշենք, որ համաձայն ԵՄ կանոնների, Միության անդամ երկրները պարտավոր են ունենալ նավթի պաշարներ, որոնք ճգնաժամի պայմաններում կարող են ծածկել 90 օրվա սպառման ծավալը։


Բաց մի թողեք
Հրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ
Եվրոպային սպառնում է ԱՄՆ-ի «վնասակար սննդի» ուղին. զգուշացնում է ամերիկացի փորձագետը
Պարտքի սպասարկման աճող ծախսերը և խարդախությունները ԵՄ բյուջեն վերածում են «ճնշման կաթսայի»