Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի դեմ գործողության մեկնարկից ինը օր անց համաշխարհային շուկաներն արդեն զգում են հակամարտության լուրջ հետևանքները։
Նրա խոսքով՝ նավթի գները կտրուկ աճել են, իսկ բազմաթիվ ապրանքների արժեքը սկսել է կտրուկ բարձրանալ։
Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը տեղյակ է ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթային և միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերի մասին, բայց ընդգծել է, որ երկիրը լիովին պատրաստ է նման սցենարի։ «Մենք լիովին պատրաստ ենք։ Մենք նաև շատ անակնկալներ ունենք», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Բաց մի թողեք
Զոհերի թիվն աճում է․ ՌԴ-ն զանգվածային հարձակման է ենթարկվել
«ԱՄՆ-ին թույլ չենք տա որոշել՝ երբ լինի պատերազմ, երբ՝ խաղաղություն». Իրանի ԱԳՆ
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել. Լուսանկար