Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմը կդադարեցնի մարտի 23 –ին: Այդ կանխատեսումը Vesty ռուսալեզու կայքին հարցազրույցում արել է Իսրայելի պաշտպանության նախկին նախարար, «Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը:
Իր կանխատեսումը նա հիմնավորել է մարտի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան այցով: Լիբերմանը համարում է, որ Թրամփ-Սի Ծինփին գագաթնաժողովը գրեթե նույն նշանակությունը կունենա, ինչ Յալթայի խորհրդաժողովը, երբ Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլի «դրեցին աշխարհի բաժանման հիմքերը»:
Իսրայելցի քաղաքական գործիչը գնահատել է, որ համաշխարհային ասպարեզում ԱՄՆ միակ մրցակիցը Չինաստանն է, ուստի Թրամփ-Սի Ծինփին գագաթնաժողովը նախապատրաստվում է «ամենաբծախնդիր կերպով, համաձայնեցվում է յուրաքանչյուր բառ»:
Լիբերմանը համոզված է, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ը «Իրանին կհասցնի ամենածանր հարվածները, և Թրամփը ուժեղ խաղաքարտերով կմեկնի Չինաստան»:
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Լիբերմանը ենթադրել է, որ եթե Իրանի դեմ պատերազմը չավարտվի «կրոնապետության փլուզմամբ, ապա լարվածության հաջորդ փուլը միայն ժամանակի խնդիր կմնա»:
Խիստ ուշագրավ է Լիբերմանի դիտարկումը, որ ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի և Ուկրաինայի «հարցերը նույնպես կքննարկվեն» Թրամփ-Սի Ծինփին գագաթնաժողովում: Այդ կանխատեսումը, կարծես, վկայում է Ռուսաստանի նկատմամբ Իսրայելու դիրքորոշման փոփոխության մասին:
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Լիբանանի Նաթանիա քաղաքում իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել «Ռուսական տան» նստավայրին: «Ռոսսոտրուդնիչեստո»-ի գործադիր տնօրեն Եվգենի Պրիմակովն այդ առթիվ հասել է, որ «Ռուսասկան տունը» մշակութային կենտրոն է, որ «ռազմական ոչ մի նախապատրաստություն չի տեսնում»:
Իսրայելը վերջին օրերին Բերյրութում և Լիբանանի հարավում ծանր հարվածներ է հասցնում «Հըզբալա»-ի հենակետերին:
Ըստ երևույթին, Նաթանիայում «Ռուսական տան» նստավայրի հրթիռակոծումն իրականացվել է, երբ իսրայելական կողմը «կասկածել է, որ Հըզբալան» այդ ենթակառուցվածքներն օգտագործում է որպես ապաստարան»:
Մերձավոր Արևելքում դրամատիկ իրադարձությունների ողջ ընթացքում, Նաթանիայում «Ռուսական տան» հրթիռակոծությունը, երևի, առաջին դեպքն է, երբ Իսրայելը ուղղակի հակադրվում է Ռուսաստանին:
Որքանո՞վ հավաստի կլինեն Լիբերմանի կանխատեսումները, ցույց կտա իրադարձությունների հետագա ընթացքը: Լիբերմանի վարկածը տրամաբանական է, որովհետեւ ԱՄՆ նախագահը հազիվ թե Չինաստան մեկնի, երբ Իրանում պատերազմ է:
Բայց ավելի էական է, որ Իսրայելում, որքանով հասկացվում է Լիբերմանի դիտարկումներից, Ռուսաստանը չեն դիտարկում որպես «աշխարհի վերաբաժանման ինքնուրույն դերակատար»:

Բաց մի թողեք
Սաակաշվիլին, կարծես ակնարկել է, որ Մառնեուլիի բնակչությունը «հրահանգավորված է»
Ադրբեջանին ձեռնտու է Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնում տեսնել Ալի Խամենեիի որդուն
Ադրբեջանի զորքերը մնալու են թիվ մեկ պատրաստության հրամանի ներքո՞