Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
ՔՊ-ական իշխանության աջակցությա՞մբ է ոչխարը 4 գառ ծնել։ Էկոնոմիկայի նախարար Գևոգ Պապոյանը Ֆեյսբուքում տեսանյութ է տեղադրել և գրել․ «Սովորաբար ոչխարը մեկ ծննդաբերության ժամանակ ունենում է 1 կամ 2 ձագ։ Հազվադեպ կարող է ունենալ 3 ձագ, իսկ միանգամից 4 ձագ ունենալը շատ քիչ հանդիպող բան է։
Մեր ֆերմերներներից մեկի մայրիկ ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել»։ Այդ գործում՝ միանգամից 4 գառ ծնելու մեջ ո՞րն է ՔՊ-ական իշխանության ներդրումը։ Հայաստանում ոռոգելի հողերը քիչ են, աշնանացան ցորենի ցանքերը՝ նույնպես, կարկտահարությունների դեմ պայքարելու համար գյուղերում հակակարկտային կայաններ և ցանցեր չեն տեղադրվում, գյուղացին խնդիրներ ունի իր աճեցրած բերքն իրացնելու, Հայաստանում տարածված են բույսերի ու կենդանիների զանազան հիվանդություններ, ներկրվող բուժանյութերի զգալի մասն անորակ է, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության պետական համակարգ չկա։
Փոխանակ գյուղատնտեսության ոլորտը կառավարող էկոմոնիկայի նախարարը այս հիմնախնդիրներով զբաղվի, 4 գառ ծնած ոչխարի մասին հրապարակում է արել։


Բաց մի թողեք
«Արմեն Դուլյան» առաջին մրցանակը շնորհվել է Արամ Աբրահամյանին․ Լուսանկար
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող