«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, մեր տեղեկություններով, հարցազրույց է տվել Մարիո Նավալին։
Վերջինս ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր է, գործարար, միեւնույն ժամանակ՝ բլոգեր, IBC Group-ի հիմնադիրը։
Նա հայտնի է դարձել X հարթակում համաշխարհային առաջնորդների հետ (օրինակ՝ Իլոն Մասկի, Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ այլոց) իր հարցազրույցների շնորհիվ։
Հայտնի է նաեւ իր «Կլոր սեղան» նախագծով, որտեղ քննարկում է սուր քաղաքական եւ տնտեսական թեմաներ։ Հարցազրույցը կհեռարձակվի առաջիկայում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Նարեկ Կարապետյանը հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին։

Բաց մի թողեք
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը
ՍԴ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին