«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, մեր տեղեկություններով, հարցազրույց է տվել Մարիո Նավալին։
Վերջինս ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր է, գործարար, միեւնույն ժամանակ՝ բլոգեր, IBC Group-ի հիմնադիրը։
Նա հայտնի է դարձել X հարթակում համաշխարհային առաջնորդների հետ (օրինակ՝ Իլոն Մասկի, Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ այլոց) իր հարցազրույցների շնորհիվ։
Հայտնի է նաեւ իր «Կլոր սեղան» նախագծով, որտեղ քննարկում է սուր քաղաքական եւ տնտեսական թեմաներ։ Հարցազրույցը կհեռարձակվի առաջիկայում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Նարեկ Կարապետյանը հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին։

Բաց մի թողեք
«Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ չենք ուզում»
«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով
Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը. Լուսանկար