Մեզ համար այլեւս այս իշխանությունների հետ կապված անակնկալներ չկան, բայց չենք դադարում զարմանալ այն փարիսեցիության, քայլերի հակասականության վրա, որի դրսեւորումներին ամեն օր բախվում ենք:
Հրապարակ թերթը գրել է․ Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանն ասում էր՝ «Արցախ» բառի արտաբերումն իսկ պատերազմի կոչ է, իսկ երեկ մի դահլիճում էր հավաքել մի խումբ արցախցիների եւ իր նախարարների հետ նստել` արցախցիների հանդեպ իրենց հոգատարության եւ ձեռնարկելիք քայլերի մասին էր խոսում:
Մարդկանց զրկել են ոչ միայն հայրենի տունուտեղից, այլեւ՝ հայրենիք վերադառնալու հեռանկարից, հիմա խոսում են «Հայաստանում տնավորվելու մասին»: Ընդ որում, չես հասկանում, թե տնավորվել ասելով ինչ նկատի ունեն, երբ թղթի վրա մնացած մի թերհաս ծրագիր են իրականացրել՝ առաջարկելով տներ կառուցել մարզերում, յուրաքանչյուրին 3 կամ 4 միլիոն դրամ առաջարկելով, այն էլ՝ տարիներ անց վերադարձնելու պայմանով:
Եվ քանի որ այդ գումարով տներ ձեռք բերելն ուղղակի անհնարին է, ուստի այս 3 տարվա ընթացքում հազիվ 4 հազար ընտանիք է ստացել այդ գումարները` Հայաստան գաղթած 120 հազար արցախցիներից:
Բայց ամեն հարմար առիթով` արցախցիների հարցերը լուծելու անվան տակ այս իշխանությունը եվրոպաներից օգնություն է խնդրում, եւ ոչ ոք չի հետեւում, թե այդ գումարներն ինչի վրա են ծախսվում:
Արցախցիների` Հայաստան գալու առաջին իսկ օրվանից նրանց հանդեպ ատելություն գեներացնող իշխանությունը, որի անմիջական հրահանգով նրանք չեն կարողանում աշխատանք գտնել Հայաստանում, հիմա խոսում է արցախցիների համար «տուն, աշխատանք, սոցիալական միջավայր» ստեղծելուց, նրանց «մեր քույրեր եւ եղբայրներ» է անվանում:
Իսկ նախօրեին 5 երեխա ունեցող արցախցի կնոջ են կալանավորել` Փաշինյանի հասցեին Ֆեյսբուքում մեկնաբանություն գրելու համար:

Բաց մի թողեք
Ինչու էին բերման ենթարկել գյումրեցի տարեց կնոջը
Առաջադրվել են, բայց փող չունեն
Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի համար