ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն իրականացնի:
«Հրապարակ» թերթը գրել է․ Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երեւանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։
Ուստի եկող շաբաթ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ըստ ամենայնի, կհավաքվեն՝ «մենք մերոնցով», եւ եզրափակիչ քարոզարշավը կտան փակ ֆորմատով։ Իսկ այս շաբաթ «ուրախ ավտոբուսի» ուղեւորները պատրաստվում են այցելել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր:

Բաց մի թողեք
Բյուրեղավանի քաղաքապետի աթոռի գինը. Լուսանկար
Հունիսի 7-ին ինչպես կպատասխանեն փարաքարցիները ՔՊ-ին
Նոյեմբերյանի համայնքապետն ում է աջակցում. Լուսանկար