Վեց ամիս առաջ դավադիր կրակոցներից սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։
Վալոդյա Գրիգորյանը բացառիկ հայրենասեր, սկզբունքային անձնավորություն էր, ում առաքելությունը մեկն էր՝ անմնացորդ ծառայել հայրենիքին։ Հայրենիք, որը սկսվում էր ընտանիքից, բակից, համայնքից։ Եվ համայնքի ղեկավարման մի քանի ամսվա ընթացքում հասցրեց սիրվել բնակիչների կողմից՝ դառնալով բոլորի համայնքապետը։ Իսկ կատարած աշխատանքները արմատապես փոխեցին Փարաքար համայնքի կյանքը։
Վալոդյան դեռ երկար պետք է շարունակեր իր կարևոր ներդրումը ինչպես համայնքի, այնպես էլ պետության զարգացման գործում՝ որպես մեր թիմի առանցքային դերակատար։
Մենք շարունակելու ենք Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած աշխատանքը, իսկ նրա սպանության ամբողջական բացահայտումը մեր առաջնային օրակարգերից է։
Հիշատակդ վառ, լավագույն ընկեր։
«Ապրելու երկիր» կուսակցություն

Բաց մի թողեք
Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը. Լուսանկար
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ
Ֆրանսիան դառնում է Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքրերի համար